Հասարակություն
Անտեր հանգուցյալների թաղման համար վճարում են 500 լարի
Ախալցիխեի քաղաքապետարանը անտերների, կարիքավորների, տեղահանվածների և վետերանների հուղարկավորման համար վճարում է 500 լարի:

Քաղաքապետարանի սոցիալական հարցերի վարչության պետ Ինգա Վարդիձեի խոսքով ՝ գումարը ծախսվում է գերեզմանատան ծախսերի վրա:

«Սահմաններ չկան, եթե հանգուցյալը անտեր է և չունի  հուղարկավորող, մունիցիպալիտետը հատկացնում է գումար և օգնում է: Քելեխի գումարը հաշվարկած չէ»,- ասում է Ինգա Վարդիձեն:

Գործող սոցիալական փաթեթը գործում է 2014 թվականից:
2019 թվականին սոցիալական փաթեթով հուղարկավորվել է 10 մարդ:

| Print |