Հասարակություն
Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի միջազգային օրը

 

Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day)` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին:

Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.ի այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում: Այդ թվում Հայաստանում և Վրաստանում: 

Ազգային ուսուցիչների մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր, Իլիայի մանկապարտեզում: Եզրափակչում հայտնվող 5 ուսուցիչներից մեկը կշահի մրցանակը: Հիմնադրամի գլխավոր հովանավորը ՝ Գուդավաձե-Պատարկացիշվիլիի հիմնադրամը, նրան կշնորհի10 000 լարի, իսկ մնացած չորս մասնակիցները կպարգևատրվեն «Ազատություն» բանկի կողմից:

| Print |