Հասարակություն
Ախալցիխեում կանցկացվի «Հացն անվճար» բարեգործական ակցիա
Ախալցխայում կանցկացվի «Հացն անվճար» բարեգործական ակցիա: Նախաձեռնությունը տեղական «Մեսխական հաց» արտադրանքինն է։

«Ողջույն, սիրելի ընկերներ, վերադառնում ենք ձեզ «Հաց անվճար» բարեգործական ակցիայով։

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 12-ին «ոմն մեսխի» աջակցությամբ «Մեսխական հացը» կազմակերպում է բարեգործական ակցիա։ Այս օրը թխվում է միայն սպիտակ սոմին, և յուրաքանչյուր հաճախորդին տրվում է առավելագույնը երկու հաց։

Հացը տրվում է ամբողջովին անվճար։ Խնդրում եմ տարածեք և տեղեկացրեք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։

Մնացած օրերին կաշխատենք սովորականի պես։ Ուժը միասնության մեջ է»,-
ասված է տարածած տեղեկատվության մեջ։

Տեղեկության համար հացի փուռը գտնվում է Ախալցիխեում, Շոթա Ռուսթավելի 89 հասցեում։
| Print |
თეგები: Ակցիա / անվճար / Հաց /