Հասարակություն
Լսեցինք և հասկացանք ձեզ՝ կառավարության և բնակիչների հանդիպումը

Ախալցիխեում արդեն ընտրվել են «Գյուղի աջակցության ծրագրով» ֆինանսավորվող ծրագրերը։ Սա միակ ծրագիրն է, որտեղ քաղաքացիները ներգրավված են և հնարավորություն ունեն առաջադրելու ֆինանսավորվող նախագիծը։

Քաղաքապետարանի 46 բնակավայրերի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 612 հազար լարի։ Սա լրացվում է տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախագիծն ընտրում է գյուղի բնակչությունը՝ ձայների մեծամասնությամբ։

Մեծամասնության որոշմամբ՝ այս տարի գումարը կուղղվի ճանապարհի վերանորոգմանը, սակայն ջրի խնդիրը, անկազմակերպ ենթակառուցվածքները և սոցիալական այլ խնդիրներ դեռևս չլուծված են։
| Print |