Հասարակություն
«Վարդավառը» Ախալցիխեում

Հուլիսի 16-ը ժողովրդի ու հատկապես երեխաների ամենասիրելի տոներից մեկն է՝ Վարդավառը:

Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը: Ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Գրիգոր Լուսավորիչը անվանումը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։

Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են՝ «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք։ Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։
| Print |