Հասարակություն
1000 լարի տուգանք՝ մարտի 1-ից ուժի մեջ մտած ևս մեկ փոփոխություն
Խորհրդարանը 2023 թվականի վերջին ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն։ Արդյունքում, ավտոկայանները պետք է հավաստագրվեն, իսկ ուղեւորներ տեղափոխելու համար կպահանջվի համապատասխան թույլտվություն։ Ըստ փոփոխության՝ նոր կանոններն ուժի մեջ են մտել մարտի 1-ից։

Օրենքում կատարված փոփոխություններով նշված գործունեության չարտոնված իրականացումը դառնում է պատժելի։ Մասնավորապես.

Առանց թույլտվության ավտոմոբիլային ուղևորափոխադրումների կամ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների գործունեություն իրականացնելը կառաջացնի տուգանք 1000 լարիի չափով։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի հայտնաբերման դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի;

Ավտոկայանի կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտումը կառաջացնի տուգանք մինչև 5000 լարիի չափով։
| Print |