Հասարակություն
Instagram-ն ու Facebook-ը դարձյալ խափանվել են
Այսօր Facebook սոցիալական ցանցի օգտատերերը չեն կարող մուտք գործել իրենց հաշիվներ։

Մինչդեռ հայտնի է դառնում, որ բացի Facebook-ից, ձախողումը տեղի է ունեցել Messenger-ում և Instagram-ում: Թեև հաշիվների հասանելիությունը պահպանված է, հավելվածի թարմացվող բովանդակությունը չի աշխատում: 

Ավելի քան 500,000 Facebook օգտատեր հայտնել է, որ խնդիրներ են ունենում Facebook-ի հետ: ԱՄՆ ժամանակով, առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում կային ավելի քան 538,000 հաղորդումներ կայքի հետ կապված խնդիրների մասին: Բողոքների շուրջ 76 տոկոսը վերաբերում էր կայք մուտք գործելուն: Հաղորդված խնդիրների 17 տոկոսը կապված է հավելվածի հետ, իսկ 8 տոկոսը՝ կայքի հետ:

«Մենք տեղյակ ենք, որ մարդիկ դժվարանում են օգտվել մեր ծառայություններից: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Meta-ի խոսնակ Էնդի Սթոունը այսօր հրապարակված գրառման մեջ:

Ինչպես հայտնում է Sky News-ը, Կարմիր ծովում կտրվել է գլոբալ ինտերնետ և հեռահաղորդակցություն ապահովող երեք մալուխ։

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում տեղեկացնում է․

«Facebook, Instagram & WhastApp խնդիրներ ունեն։

ՄԵՏԱ ընկերության խնդիրը գլոբալ է, չեմ կարծում, որ դա կապ ունի այսօր Կարմիր ծովում տեղի ունեցած միջադեպի հետ, ըստ որի վնասվել/վնասել էին ինտերնետի մալուխները»։


Օգտատերերը նաև հայտնել են Threads-ի և WhatsApp-ի հետ կապված խնդիրների մասին, որոնք նույնպես պատկանում են Meta-ին:
| Print |