Սամցխե-Ջավախեթիում ավելացել է ցածր բյուջե ունեցող զբոսաշրջիկների թիվը
10:27 / 16.08.2024
Սամցխե-Ջավախեթիում զբոսաշրջիկների թիվը աճում է Ռուսաստանի քաղաքացիների հաշվին: Թեև պաշտոնական վիճակագրությամբ տարածաշրջանում այցելուների թիվն ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հյուրընկալող բիզնեսը նշում է, որ եվրոպական երկրներից այցելուների թիվը համեմատաբար նվազել է:
Այս տարի տարածաշրջանում այցելում են ավելի ցածր բյուջե ունեցող զբոսաշրջիկներ: Ինչպե՞ս է տարածաշրջանը հանրայնացվում եվրոպական երկրներում: