Հասարակություն
Որոնք են Վրաստանում ամենատարածված անուններն ու ազգանունները
Վրաստանում ամենատարածված անունների և ազգանունների վարկանիշը տարեցտարի փոփոխվում է, սակայն որոշ անուններ և ազգանուններ մշտապես պահպանում են իրենց առաջատար դիրքերը։

Հիմնվելով Պետական ծառայությունների զարգացման գործակալության տվյալների վրա՝ ներկայացնում ենք երկրի ամենատարածված տղամարդկանց անուններն ու ազգանունները։ Գործակալության վերջին վիճակագրության համաձայն՝ ազգանունների մեջ առաջատարը Բերիձեն է, իսկ անունների մեջ՝ Գիորգին։

Տղամարդկանց ամենատարածված ազգանունների տասնյակ
  1. Բերիձե – 15,000
  2. Մամեդով – 14,347
  3. Կապանաձե – 9,532
  4. Ալիև – 9,317
  5. Գելաշվիլի – 8,801
  6. Մաիսուրաձե – 7,558
  7. Գիորգաձե – 6,796
  8. Բոլքվաձե – 6,508
  9. Լոմիձե – 6,208
  10. Ծիկլաուրի – 6,083
Տղամարդկանց ամենատարածված անունների տասնյակ
  1. Գիորգի – 193,422
  2. Դավիթ – 68,187
  3. Ալեքսանդրե – 46,374
  4. Լուկա – 45,168
  5. Նիկոլոզ – 39,881
  6. Իրակլի – 36,076
  7. Սաբա – 29,498
  8. Զուրաբ – 29,268
  9. Լևան – 27,535
  10. Դավիթի – 26,043
| Print |