Հասարակություն
Թափուր աշխատատեղեր Սամցխե-Ջավախեթիի դպրոցներում
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը հրապարակել է այն աշխատատեղերի ցանկը, որոնց համար հանրային և մասնավոր դպրոցներում մրցույթներ են հայտարարվել։

Միայն Սամցխե-Ջավախեթիի դպրոցներում այս պահին հայտարարվել է 48 թափուր աշխատատեղ։ Դպրոցները հիմնականում փնտրում են ուսուցիչներ, գործավարներ և պահակներ։

Աշխատանքային առաջարկներ հայտարարված են Սամցխե-Ջավախեթիի վեց շրջաններից միայն Ախալցիխեում և Ախալքալաքում։

Ախալցիխե

Ծղրութի հանրային դպրոց՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ուսուցիչ։

Ախալքալաք
  • Տուրցխի հանրային դպրոց՝ կերպարվեստի, կիրառական արվեստի և երաժշտության ուսուցիչներ։
  • Ափնիայի հանրային դպրոց՝ վրաց լեզվի և գրականության, ֆիզիկական դաստիարակության և սպորտի, կերպարվեստի և կիրառական արվեստի, երաժշտության, բնագիտության և ֆիզիկայի ուսուցիչներ։
  • Ալաստանայի հանրային դպրոց՝ «Մեր Վրաստան» և պատմության ուսուցիչներ։
  • Սուլդայի հանրային դպրոց՝ մաթեմատիկայի ուսուցիչ։
  • Գոգաշենի հանրային դպրոց՝ բնագիտության, շախմատի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի, կերպարվեստի և կիրառական արվեստի, երաժշտության, ֆիզիկայի և քաղաքացիական պատմության ուսուցիչներ։
  • Գոմանի հանրային դպրոց՝ մաթեմատիկայի, վրաց լեզվի և գրականության, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչներ։
  • Բեժանոյի հանրային դպրոց՝ քաղաքացիական կրթության ուսուցիչ։
  • Զակի հանրային դպրոց՝ քիմիայի, վրաց լեզվի ու գրականության ուսուցիչներ (ոչ վրացական դպրոցում), գործավար և պահակ։
  • Խորենիայի հանրային դպրոց՝ քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչներ, գործավար։
  • Օլավերդիի հանրային դպրոց՝ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսուցիչ։
  • Մաջադիայի հանրային դպրոց՝ մաթեմատիկայի ուսուցիչ։
  • Չամդուրայի հանրային դպրոց՝ աշխարհագրության և «Մեր Վրաստան» ուսուցիչներ։
  • Վարևանի հանրային դպրոց՝ կենսաբանության, պատմության, մաթեմատիկայի, կերպարվեստի ու կիրառական արվեստի ուսուցիչներ։
  • Կորխի հանրային դպրոց՝ հայոց լեզվի ուսուցիչ։
  • Ալաթումանիի հանրային դպրոց՝ մաթեմատիկայի ուսուցիչ։
  • Իխտիլայի հանրային դպրոց՝ աշխարհագրության և հայոց լեզվի ուսուցիչներ։
  • Բալղոյի հանրային դպրոց՝ ֆիզիկայի ուսուցիչ։
  • Կոչիոյի հանրային դպրոց՝ պատմության ուսուցիչ։
  • Կարծախի Ջիվանի անվան հանրային դպրոց՝ կենսաբանության և ֆիզիկական դաստիարակության ու սպորտի ուսուցիչներ։
Ուսումնական հաստատությունների պահանջների և պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հղումով։
| Print |