Վրաստանում զգալիորեն նվազել է կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ակտիվությունը հատկապես ցածր է Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում:
Մեր մարզում օրական միջինը 100-150 պատվաստում է կատարվում, ինչը, ըստ մասնագետների, շատ ցածր թիվ է։
Դերասանը, մարզիկը, ուսուցիչը և քահանան պատմում են, թե ինչու են պատվաստվել.