Եղանակ
Ինչ եղանակ է կանխատեսվում հանգստյան օրերին
Այս շաբաթավերջին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը՝ հուլիսի 9-ին, Ախալցիխեում ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ էլ եղանակն առանց տեղումների է։ Ախալքալաքում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 22, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 32 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 20 աստիճան տաքություն։
| Print |