Եղանակ
Ե՞րբ է տաքանալու Սամցխե-Ջավախեթիում
Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ հուլիսի 25-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ քամին փչում է արևմտյան կողմից։

Սամցխե-Ջավախքում սպասվում է փոփոխական եղանակ և ցածր ջերմաստիճան: Ախալցիխեում հուլիսի 26-ին ցերեկը սպասվում է 26, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ սպասվում է արևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 26, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 22, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 31 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 17 աստիճան տաքություն։
| Print |