Որքա՞ն ժամանակ կպահպանվի արևային եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Դեկտեմբերի 15-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 9, գիշերը՝ 2 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 4, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը փոքր ինչ կնվազի:
Ախալքալաքում ցերեկը կլինի 5, գիշերը՝ -2 աստիճան։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -4, գիշերը՝ -3 աստիճան։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների, հիմնականում տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 12, գիշերը՝ 3 աստիճան։