Եղանակ
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային և տաք եղանակ։ Հունվարի 20-ից 23-ը Կոլխեթիի հարթավայրում, Զեմո Իմերեթիում և Գորի-Սուրամ ճանապարհի հատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում է ուժեղ արևելյան քամի:

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, հունվարի 19-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 10, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ -2 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7, գիշերը՝ -6 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ -9 աստիճան ցրտահարություն։

Մայրաքաղաքում տաք և հանդարտ եղանակ է սպասվում:
| Print |