Եղանակ
Առաջիկա օրերին սպասվում է տեղումներով եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 13-ից 18-ը Վրաստանում սպասվում է սկանդինավյան ցիկլոնի հետ կապված ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, տեղումներ առավելապես ձյան տեսքով, քամու ուժգնացում՝ արևմտյան, 4-5 բալանոց փոթորիկ ծովում.

Նրանց տվյալներով՝ լեռնային և բարձր լեռնային շրջաններում հնարավոր է առատ ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց, ձնահյուսի վտանգ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից պարզաբանում են, որ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։

Գործակալության տվյալներով՝ փետրվարի 14-16-ը Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանի սպասվող անկումը մինչև -3,-5 աստիճան կարող է վնաս պատճառել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին)։
| Print |