Եղանակ
-5 աստիճան և արև. ինչպիսի՞ն կլինի եղանակը շաբաթավերջին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի առանձին շրջաններում  մինչև մարտի 13-ը սպասվում են թեթև տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կբարձրանա, հասնելով +19, +24 աստիճանի:

Այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ։ Ախալցիխեում մարտի 11-ին և 12-ին ցերեկը սպասվում է 16 և 17, գիշերը՝ 3 և 2 աստիճան տաքություն։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 9 և 11, գիշերը՝ - 2 և 0 աստիճան: Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 7 և 9, գիշերը՝ -5 և -1 աստիճան։

Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ: Աբասթումանիում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 9 և 11, իսկ գիշերը՝ 2 և 3, Բակուրիանիում՝ ցերեկը՝ 9 և 11, գիշերը՝ -2 և 1 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 17 և 19, գիշերը՝ 5 և 8 աստիճան տաքություն է սպասվում։
| Print |