Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրևային եղանակ։ Ապրիլի 6-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 13, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 10, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 8, գիշերը՝ -1, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 6, գիշերը՝ -2 աստիճան ։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 17, գիշերը սպասվում է 9 աստիճան տաքություն։
| Print |