Եղանակ
Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 8-9-ը ջերմաստիճանը կնվազի մինչև +25, +30 աստիճան, սպասվում է անձրև և կայծակ։

Արեւելյան Վրաստանում մինչեւ հուլիսի 10-ը կպահպանվի բարձր ջերմային ֆոն (+30, +35 աստիճան)։ Տեղ-տեղ սպասվում է անձրև՝ կայծակ և կարկուտ։

Այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ։ Ախալցիխեում հուլիսի 8-ին և 9-ին ցերեկը սպասվում է 27 և 22, գիշերը՝ 18 և 17 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 28 և 22, գիշերը՝ 16 և 18 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 24-ը և 18-ը, իսկ երկու օրը՝ գիշերը՝ 12-ը։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 22 և 18, գիշերը՝ 12 և 10 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում ամպամած եղանակ է սպասվում։
| Print |
თეგები: ამინდი / რეგიონი /