Եղանակ
Բարձր ջերմաստիճան և անձրև՝ եղանակը առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 26-27-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 27-ին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +37, +39 աստիճանի։ Հուլիսի 28-ին կրկին կդիտվի անձրեւ եւ կզովանա։

Արեւելյան Վրաստանում մինչեւ հուլիսի 29-ը տեղ-տեղ անձրեւ կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի +30, +35 աստիճան։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ: Հուլիսի 27-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 30, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 31, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 31, գիշերը՝ 16, Ադիգենում ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 26, գիշերը՝ 13։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 24, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
| Print |
თეგები: ამინდი / რეგიონი /