Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ մարզում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես արևային եղանակ։ Օգոստոսի 1-ին Ախալցիխեում սպասվում է ցերեկը 30, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 30, գիշերը՝ 15, Ադիգենում ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 26, գիշերը՝ 10։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 24, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

| Print |