Եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։

«Մինչեւ օգոստոսի 5-ը Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով, արեւելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կկազմի +28, +33, իսկ արևելյան Վրաստանում օգոստոսի 2-3-ը կբարձրանա մինչև +36,+ 38, օգոստոսի 4-ին կնվազի մինչև +27, +32 աստիճան։

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև կայծակով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +33, +35 աստիճան»,-
ասված է հաղորդագրության մեջ։
| Print |