Եղանակ
Որքա՞ն ժամանակ կպահպանվի բարձր ջերմաստիճանը տարածաշրջանում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի ղեկավար Դոդո Գվազավայի խոսքով՝ օդի բարձր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 12-ին և 13-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 32 և 33, իսկ գիշերը՝ 22 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 33 և 32, գիշերը՝ 20 աստիճան տաքություն։

Ասպինձայում երկու օրն էլ ցերեկը կլինի 33, գիշերը՝ 20 և 19, Ադիգենում ցերեկը սպասվում է 31 և 32, գիշերը՝ 19 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 29-ը և 30-ը, իսկ գիշերը՝ 15 և 13։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 28 և 29, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:

 

| Print |
თეგები: ამინდი / რეგიონი /