Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում աշնան առաջին հանգստյան օրերին մարզում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։ Սեպտեմբերի 2-ին և 3-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 29 և 28, գիշերը՝ 18 և 17 աստիճան տաքություն։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 22-ը և 25-ը, իսկ երկու օրը՝ գիշերը՝ 13-ը։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 21 և 23, գիշերը՝ 12 և 13 աստիճան տաքություն։

Շրջանի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ: 

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես ամպամած եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 32 և 27, գիշերը՝ 21 և 20 աստիճան տաքություն։

 

| Print |