Եղանակ
Անձրև և ջերմաստիճանի անկում՝ Եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում դեռևս սպասվում է անձրևային եղանակ։

Հոկտեմբերի 19-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 12 աստիճան է, իսկ գիշերը կլինի 5 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 11, գիշերը՝ 4, Ադիգենում ցերեկը սպասվում է 9, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ 1, Նինոծմինդայում  ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -1 աստիճան։

Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։
| Print |