Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 1-ին Վրաստանում կպահպանվի տաք և առանց անձրևի եղանակ, 2-3-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է կայծակ։
Նոյեմբերի 2-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 19 աստիճան, իսկ գիշերը 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 4, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 13, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: