Եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 16-ի օրվա վերջից մինչև նոյեմբերի 17-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդի զանգվածների տարածում, տեղ-տեղ՝ անձրև, առատ ( հիմնականում արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում ձյուն, քամու ուժգնացում, ծովում քամի 4-5 բալ Փոթորիկ:

Ըստ կանխատեսողների՝ սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման»,-
ասվում է հաղորդագրության մեջ։

 

| Print |