Եղանակ
Առատ ձյուն, ձնահյուս, մառախուղ և բուք՝ զգուշացնում են բնակչությանը

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյանից մինչև դեկտեմբերի 12-ի երեկո, Արևելյան Վրաստանի հյուսիսային լեռնային շրջաններում տեղ-տեղ սպասվում է առատ ձյուն, հնարավոր են ձնահյուսեր, մառախուղ և բուք։

Նրանց տեղեկություններով՝ ավտոճանապարհների առանձին հատվածներում կարող է սահմանափակվել երթեւեկությունը։

 

| Print |