Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում փոփոխական եղանակը կշարունակվի։

Միևնույն ժամանակ գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։

Հունվարի 11-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 4 աստիճան, իսկ գիշերը ՝ -1: 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 0, գիշերը՝ -5, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ -6 աստիճան ցրտահարություն։

Արևելյան Վրաստանում հնարավոր է ձյուն, մառախուղ, բուք, ճանապարհներին սայթաքուն մերկասառույց և ձնահյուսի վտանգ: Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:

«Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթևեկությունը։

Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնոտ շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբն ու ակտիվացումը»,-
նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։
| Print |