Եղանակ
112-ը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, Վրաստանում փետրվարի 5-ից 8-ը սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ՝ առատ (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում՝ մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ձնահոսքի վտանգ, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։

Ըստ կանխատեսումների՝ փետրվարի 6-ին կփչի շատ ուժեղ քամի։

«Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության, ձնաբքի, թավուտի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթևեկությունը։

Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնոտ շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբն ու ակտիվացումը»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։
| Print |