Եղանակ
Բնակչությանը զգուշացնում են Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսումների՝ մարտի 19-ից մինչև մարտի 20-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձր լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։

«Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման, լեռնային շրջաններում ձնահոսքերի ձևավորմանը։ Տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը»,
- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։
| Print |