Եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Ըստ օդերևույթաբանների, մարտի 22-ից մինչև մարտի 24-ի առավոտ Վրաստանում սպասվում է կարճատև անձրև, բարձր լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ՝ մառախուղ։

Ախալցիխեում մարտի 22-ին և 23-ին սպասվում է անձրեւ. Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի +11 և +9 աստիճան, իսկ գիշերը՝ +3 և +2 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +14 և +11, գիշերը՝ +3 և +6 աստիճան տաքություն։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են - 4 և -3, իսկ գիշերը՝ - 7 և - 2 աստիճան։

«Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնոտ շրջաններում, լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։ Տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։
| Print |