Եղանակ
112-ը զգուշացնում է բնակչությանը
Հանրային անվտանգության կառավարման կենտրոնը (112) զգուշացնում է բնակչությանը սպասվող առատ տեղումների մասին։

Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում ապրիլի 3-ի ցերեկից մինչև ապրիլի 4-ի առավոտ սպասվում է ուժեղ արևմտյան քամի։ Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։

«Տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-4-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է եղանակի կտրուկ վատացում։ Բնակչությանը կոչ ենք անում զգույշ լինել»,- ասված է հաղորդագրությունում։

| Print |