Եղանակ
Վրաստանում եղանակը կվատթարանա
Ազգային շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվության համաձայն, առաջիկա երկու օրվա ընթացքում Վրաստանում եղանակը կվատթարանա:

Հունիսի 25-ի օրվա վերջից մինչև հունիսի 26-ի օրվա վերջը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ ամպրոպով, որոշ վայրերում՝ ուժեղ, արևմտյան ուղղության ուժեղ քամի, հնարավոր է կարկուտ, ծովում՝ 3-4 բալանոց փոթորիկ:

Ակնկալվող տեղումները կարող են Վրաստանի գետերի վրա առաջացնել ջրի մակարդակի էական բարձրացում, փոքր գետերի վրա ջրհեղեղներ, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքային և հեղեղային գործընթացների ակտիվացում:
| Print |