Եղանակ
Սամցխե-Ջավախեթիում եղանակային փոփոխություններ են սպասվում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մայիսի 9-ին Վրաստանի որոշ շրջաններում եղանակային փոփոխություններ են սպասվում։

Ախալցիխեում կանխատեսվում է անձրև։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի +24 աստիճանի, իսկ գիշերը կլինի +5։

Ասպինձայում սպասվում է արևոտ եղանակ։ Ադիգենիում կլինի տաք եղանակ՝ ցերեկը +22, գիշերը՝ +6 աստիճան։ Արևոտ ու առանց տեղումների եղանակ է սպասվում նաև Աբասթումանիում՝ ցերեկը +22, գիշերը՝ +7 աստիճան։

Ախալքալաքում կանխատեսվում է արևոտ եղանակ։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի +19, գիշերը՝ +1 աստիճանի։

Նինոծմինդայում ևս եղանակը կլինի առանց տեղումների։ Ցերեկը՝ +17, գիշերը՝ +1 աստիճան։

Թբիլիսիում կանխատեսվում է անձրև։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի +27 աստիճանի, գիշերը՝ +13։

 

| Print |