Նինոծմինդա քաղաքում վրաերթի ենթարկված հետիոտնը արդեն դուրս է գրվել Ախալքալաքի հիվանդանոցից:
«Նա կշարունակի բուժումը ամբուլատոր պայմաններում, նրա վիճակը բավարար է», – մեզ հետ զրույցում ասացին Ախալքալաքի հիվանդանոցից:
Հիշեցնենք՝ որ փետրվարի 9-ի երեկոյան, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու: