Հասարակություն
Իրավունք, որից ոչ ոք չի օգտվում՝ Ախալցիխեի բյուջեն առանց քաղաքացիների մասնակցության
Մունիցիպալիտետներում հաստատման են պատրաստում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է մինչև հաստատումը հրապարակայնորեն քննարկել հիմնական ֆինանսական փաստաթուղթը և բնակչությանը ներկայացնել առաջնահերթությունները։ Քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկները և պահանջել, որ իշխանություններն ուսումնասիրեն դրանք: Տարիներ շարունակ շարքային քաղաքացիները չեն մասնակցում հանրային քննարկումներին։ Նախագիծը ստեղծվում է կառավարության առաջին դեմքերի կողմից, իսկ փոփոխությունները ներառվում են սեփական նախաձեռնությամբ։

Ինգիբար Կարայանը երկու օր առաջ է ժամանել Ռուսաստանից՝ թոշակ նշանակելու համար։ Այդուհանդերձ, նա քաջատեղյակ է հայրենի Վարեւան գյուղի խնդիրներին, թե ինչից են փախչում Ռուսաստան։

«Գյուղում ակումբ են ուզում, բացի դրանից՝ գլխավորը, որ մի բան բացվի, կամ գործարան կառուցվի, կամ կոլտնտեսություն ստեղծվի, որ ջահել տղաները ոչ մի տեղ չգնան։ Այստեղ ոչինչ չկա։ Ի՞նչ անեն մարդիկ, որտե՞ղ աշխատեն»:

Ինգիբարը չգիտի, որ Ախալքալաքի քաղաքապետարանն ու քաղաքային խորհուրդը հիմա ծրագրում են հաջորդ տարվա բյուջեն։ Տղամարդը նույնիսկ չգիտի, որ կարող է միանալ այս գործընթացներին ու խնդրել տեղական իշխանություններին լուծել իրենց խնդիրները, ուստի 65-ամյա տղամարդը փաստաթղթերը դասավորելուց հետո կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն, իր հին աշխատանքին։ Ինգիբարի խոսքով՝ գյուղի տղամարդկանց մեծ մասը սեզոնային աշխատանքի է մեկնել իր հետ։ Վարեւանցիներն այլ տարբերակ չունեն:

«Եթե չգնանք, ի՞նչ անենք այստեղ: Կարտոֆիլ տնկելու համար պետք է սպասենք անձրեւի։ Բոլորը գնում են, եթե Ռուսաստանից փող չգա, այստեղ կյանք չի լինի։ Կարծում եմ՝ կառավարությունը գիտի, թե գյուղերում ինչ խնդիր կա, երեւի փող չկա ու դրա համար էլ չեն կարող լուծել»։
Ինգիբար Կարայան, գյուղ Վարևան

Ինչպես Ինգիբար Կարայանը, այնպես էլ Արմեն Աբաջանյանը չգիտի դեպի քաղաքապետարան տանող ճանապարհը։ Երիտասարդն իր ընտանիքը պահում է հողագործությամբ, երբեք իր և համագյուղացիների խնդիրները իշխանություններին չի հասցրել, բյուջեի հանրային քննարկման մասին ոչինչ չի լսել։ Նա կարծում է, որ գյուղը դրա համար պատգամավոր ունի:

«Գյուղում այնքան խնդիրներ կան, որ,,, ջուր չունենք, օրական մեկ ժամ է գալիս։ Ես հո չե՞մ գնալու Ախալքալաքի քաղաքապետարան: Գյուղապետը պետք է գնա ու պատմի մեր խնդիրների մասին: Երբեք Սակրեբուլոի նիստի չեմ եղել, ի՞նչ իմանամ, ուր պետք է գնամ։ Մենակ գնա՞մ, բայց մենակ ի՞նչ անեմ։ Գյուղի տղաները պիտի գնան, որ մի բան անեն։ Ես գիտեմ, որ փողը գալիս է, բայց թե ինչի վրա է ծախսվում, գյուղում ոչ ոք չգիտի։ Ես միայն գյուղական գործերից գիտեմ՝ կարտոֆիլ, ցորեն, գարի։ 3 հեկտարի վրա կարտոֆիլ եմ ցանել, դիզելը՝ 4 լարի, 1 պարկ պարարտանյութը՝ 80 լարի։ 3000 լարիից ավելի եմ ծախսել ու 20 տոննա բերք չեմ ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Աբաջյանը։ Նրա հիմնական մտահոգությունն այժմ քիչ բերքն ու մեծ ծախսն է։

Ինգիբարի ու Արմենի նման Ախալցիխեի քաղաքացիների մեծ մասն ասում է, որ երբեք չի եղել սակրեբուլոյի նիստին։ Տեղացիները նշում են, որ իրենց բարձրացրած խնդիրները լուծելու հույս չունեն։ Կառավարությունը կգործի այնպես, ինչպես հարկ կհամարի:

Ախալցիխեի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկմանը ներկա էին պատգամավորներ, հանրային ծառայությունների աշխատակիցներ և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։ Քաղաքապետարանի առաջին դեմքերը ներկաներին ներկայացրել են իրենց կողմից հաջորդ տարվա համար նախատեսված հիմնական ֆինանսական փաստաթղթի առաջնահերթությունները։ Հանդիպման ժամանակ հարցեր ունեին միայն մի քանի հասարակական կազմակերպության անդամներ։ Միայն «Միջազգային թափանցիկություն - Վրաստան»-ն է օգտվել օրենքով տրված իրավունքից և պաշտոնապես դիմել Սակրեբուլոյին։ Համակարգող Թամունա Ուչիձեն ասում է, որ 31 հարցով դիմել է ներկայացուցչական մարմնին, որոնցից չորսն արդեն ներառվել են հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթում։


«Դրանցից մեկը բավականին լայնածավալ ծրագիր է՝ Գրիգոլ Խանձթելի փողոցի ճանապարհի եւ կոյուղու վերանորոգումը։ Մեկ այլ կարևոր խնդիր, որը մենք երկար տարիներ խնդրում ենք լուծել և ներառված է 2023 թվականի բյուջեի նախագծում, Սվիրի գյուղի խմելու ջրի խնդիրն է»:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծի վրա աշխատանքները սկսվում են մարտ ամսից և շարունակվում մինչև նոյեմբեր։ Ինքնակառավարման հարցերով փորձագետն ասում է, որ քաղաքացիները պետք է ներգրավվեն գործընթացում ոչ միայն նախագծի վերանայման ժամանակ, այլ ողջ տարվա ընթացքում։ Կոտե Կանդելակիի խոսքով՝ պասիվ են ոչ միայն քաղաքացիները, այլեւ պատգամավորները:

«Խորհրդի անդամները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն բյուջեի նախագծի մշակման և վերանայման գործում: Որ մենք ընտրել ենք, չի նշանակում, որ չորս տարի իրենք իրենց կարծիքից ելնելով որոշում պետք է կայացնեն։ Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հաճախ քննարկում չի լինում, երբեմն ընդդիմադիր մի քանի անդամներ ինչ-որ բան են ասում։ Ի վերջո ստանում ենք նիհիլիստական վերաբերմունք, որ ոչինչ չի փոխվելու»։

Կոտե Կանդելակին կարծում է, որ քաղաքացիների ակտիվությունը լրացուցիչ «գլխացավանք» է իշխանության համար, ուստի իշխանությունը նույնպես գերադասում է ունենալ պասիվ քաղաքացիներ։

«Բավական չէ հայտարարել, որ բյուջեի նախագծի հանրային քննարկում կա ու հրավիրել բոլորին, ինչպես արվում էր տարիների ընթացքում։ Ավելի շատ ջանքեր են պետք տեղական իշխանությունների կողմից՝ քաղաքացիներին հետաքրքրելու համար։ Ժողովրդավարական պետություններում ինքնակառավարումը այդ գործընթացները հեշտացնելու համար է, բայց, ցավոք, մեզ մոտ դա այդպես չէ։ Օրինակներ կան, որ քաղաքացիների ակտիվության արդյունքում որոշակի արդյունքներ են ձեռք բերվել։ Բարդ ճանապարհ է, դժվար է հասնել, բայց եթե չգործենք, ընդհանրապես ոչ մի բանի չենք հասնի»։

Ախալցիխեի սակրեբուլոյի իշխող կուսակցության որոշ պատգամավորների համար նկատելի է քաղաքացիների պասիվությունը։ Համբարձում Բաբոյանը ասում է, որ ընտրողները բավարար չափով ներգրավված չեն ինքնակառավարման գործում։ Բաբոյանը «Վրացական երազանք»-ի անդամ է 2014 թվականից։ Ախալցիխե քաղաքի երրորդ մեծամասնական ընտրատարածքի պատգամավորն ասում է, որ իր ընտրողներից մի քանիսին տեղեկացրել է բյուջեի նախագծի քննարկման մասին, սակայն քննարկմանը ոչ ոք չի ներգրավվել։

«Հանրային քննարկումների մասին բոլորը չգիտեին, ես մեկ առ մեկ տեղեկություն չկարողացա տրամադրել։ Բայց բնակչության հիմնական մասը գիտեր: Ես տարիներ շարունակ հանդիպումների ժամանակ քաղաքացիներին ասում եմ՝ եկեք նիստի։ Ոմանք ասում են՝ չգիտեմ, ոմանք խուսափում են, շատերը բարդույթ ունեն։ Վերջում գալիս են ինձ մոտ անհատական հանդիպումների, կարծիք հայտնում։ Հետո այս հարցերը բերում եմ քաղաքապետարան։ Ես լիովին գոհ չեմ, պետք է ակտիվ աշխատել ժողովրդի հետ»,- ասում է Համբարձում Բաբոյանը։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիներին պետք է ավելի շատ հետաքրքրեն քաղաքապետարանի խնդիրները, իսկ կառավարությունը պետք է ավելացնի բնակչության հետ հանդիպումները և օրակարգ մտնի նրանց նախաձեռնած խնդիրները։ Ներկայացուցչական մարմնի անդամը լուծումը տեսնում է տեղական իշխանությունների և քաղաքացիների ակտիվ հարաբերությունների մեջ։

«Կա միայն մեկ լուծում՝ աշխատանք և աշխատանք: Ավելի լավ է քիչ խոսել ու շատ գործ անել։ Երբ առանձին հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը դրական լուծում ստանան, այդ ժամանակ վստահությունն ավելի մեծ կլինի և, միգուցե, աստիճանաբար կներգրավվեն հանրային քննարկումների մեջ։ Կային մի քանի սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք դրական լուծում ստացան։ Ճիշտ է, 100 տոկոսով չի կատարվել, բայց այնուամենայնիվ»։
Սակրեբուլոյի պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բյուջեի նախագծի հանրային քննարկում

Պետությունում ժողովրդավարական կառավարման գոյության անհրաժեշտ պայմաններից է ուժեղ և արդյունավետ տեղական ինքնակառավարումը։ Քաղաքացիական հասարակության կարծիքով, տեղական ինքնակառավարման գործունեությանը քաղաքացիների ներգրավվածության հետ կապված երկու կարևոր խնդիր կա՝ տեղի բնակիչների մեծ մասը բավարար տեղեկատվություն չունի, թե երբ, ինչպես և ինչ ձևով կարող է մասնակցել։ Նաև գոյություն ունեցող մեխանիզմները չեն երաշխավորում բնակչության բացահայտած խնդրի լուծումը։ Այս կարծիքը կիսում է տեղի ընդդիմությունը։ «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Դավիթ Ախալկացին համարում է, որ պատասխանատվությունը պետք է կրեն պատգամավորները:

«Նրանք հաշվետու են ընտրողների առաջ։ Նրանք հաճախ չգիտեն, թե երբ են հանձնաժողովների նիստերը, որտեղ քննարկվում են սոցիալական և ենթակառուցվածքային հարցեր։ Քաղաքացիների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ պատգամավորները գործն իրենց ձեռքը չեն վերցնում: Բնակչությանն իրազեկելու համար միայն ֆեյսբուքյան հայտարարությունը բավարար չէ: Գյուղերում հայտարարությունների մի անկյուն կա, որտեղ կարող են փակցնել հայտարարությունը, որ հանդիպում կա, այս կամ այն հարցը քննարկվում է։ Մենք՝ ընդդիմությունս, բոլոր ընտրողների մտահոգություններն ու գաղափարները տանում ենք քաղաքապետարան և բարձրաձայնում նիստերին, ինչը չենք կարող ասել «Վրացական երազանքի» պատգամավորների մասին։ Իրենց ակտիվ քաղաքացիներից մի քանի հոգու բերում են ժողովներին ու ասում, որ բնակչությունը ներկա է եղել»:
  • Տեղական ինքնակառավարման մասին օրենսգիրքն ունի քաղաքացիների ներգրավվածության առանձին գլուխ, որը ներառում է ներգրավման մի քանի տարբեր միջոցներ:
  • Ստորագրահավաք - քաղաքապետարանի տարածքում գրանցված ընտրողների 1%-ից ոչ պակաս կամ ընհանուր ժողովը կարող է միասնական դիմում ներկայացնել քաղաքային խորհուրդ։ Ախալցիխեի սակրեբուլոյին ստորագրահավաք է ներկայացրել միայն հասարակական կազմակերպությունը։
  • Քաղաքապետի քաղաքացիական խորհրդատվական խորհուրդ՝ հիմնականում ընդգրկված են տեղական ձեռներեցներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և ոչ մի շարքային քաղաքացի։
  • Քաղաքային խորհրդի և սակրեբուլոի նիստերին մասնակցություն - նիստերը հրապարակային են, ցանկացած անձ իրավունք ունի առանց նախնական ծանուցման և թույլտվության ներկա գտնվել նիստերին, հարցեր տալ նախագահին, զեկուցողին: Շարքային քաղաքացիները երբեք չեն հաճախում Ախալցիխեի քաղաքային խորհուրդ:
Քաղաքապետի և Սակրեբուլոի անդամի աշխատանքի հաշվետվություն - նրանք պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ կազմակերպել հանրային հանդիպումներ քաղաքապետարանի ընտրողների հետ և նրանց ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն։ Ախալցիխեի քաղաքապետարանի մամուլի գրասենյակի ղեկավարի խոսքով, այս տարի քաղաքապետը հաշվետվությունը ներկայացրել է քաղաքացիական խորհրդատվական խորհրդին, իսկ քաղաքացիներին հանրային ներկայացումը նախատեսվում է ապագայում, հավանաբար հաջորդ տարի։

Բնակչության զգալի մասը չգիտի ինքնակառավարման գործունեությանը ներգրավվելու մեխանիզմները, որոնք սահմանված են օրենքով։ Այս պատճառով էլ քաղաքապետարանն այնպես է հաստատում հաջորդ տարվա բյուջեն, որ քաղաքացիները չգիտեն, թե ինչի վրա են ծախսվելու տասնյակ միլիոնավոր լարիները։


Facebook Twitter
სხვა სიახლეები
აბრეშუმის გზა
რეგიონი
ამინდი
ახალციხე 16 °C
img
ახალქალაქი 11 °C
img
ასპინძა 18 °C
img
ადიგენი 18 °C
img
ბორჯომი 18 °C
img
თბილისი 18 °C
img
აბასთუმანი 14 °C
img
ბაკურიანი 11 °C
img
ნინოწმინდა 11 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8440
EUR
EUR
1
2.8713
RUB
RUB
100
2.9096
TRY
TRY
1
0.0822
USD
USD
1
2.6760
კალენდარი
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetpark girişbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 GirişEntrümpelung firmamedyamuhabiri.combetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni girişsuperbetinBinance Kayıt Olmaistanbul tabelacıreklam tabelatotem tabelabetkombahiscom twittertarafbet giriştarafbet giriştarafbet giriştarafbet girişmariobet girişmariobet twittermariobettarafbet giriştarafbet twittertarafbet adressweet bonanza demo oynabetturkey twitterBetnano girişbahiscom girişbahiscom twittersuperbetinstarzbet girişstarzbet twitterstarzbet girişstarzbet twittercasibombetturkey girişbetturkey twitterparibahiscasibomdeneme bonusu veren sitelerbahiscom girişbahiscom twitterstarzbetbetturkeydeneme bonusu veren sitelermarkajtv izleportobet hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom mariobetcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqosmariobetbetparksuperbetinvozol 12000timeisworth.comCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibom giriş casibomhttps://www.iaimu.ac.id/wp-content/js/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekabetonwinsahabetonwinmarsbahisnakitbahispiabellacasinomeritkingdumanebetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahismeritkingcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetsmovebetnanomavibetgoldenbahisçanakkale habersigara shopbahsegeltümbet twitterbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetsmovebetsmovebetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobettrbetvdcasinoholiganbettümbetjojobetdinamobetbahiscomomegle livemobilbahiscasinometropolsahabetcasibomsafirbetmariobetsahabetMarsbahis Girişmeritkingbetparkgrandpashabet+18 filmvbetparibahisholiganbetbetebetvbetjojobetholiganbetcasibommarsbahismatbetsekabetonwinsahabetgrandpashabetnakitbahismeritkingbahsegelcratosslotkralbetdinamobetbetkanyonbets10imajbetgrandpashabetbetkomtürk pornoporno sexporno izlebedava pornomeritkingonwincasibomgrandpashabetMatadorbetgoldenbahisjojobetcasibomgrandbettingklasbahiskalebetPerabetholiganbettarafbetpokerklasyouwinbetpastipobetbetpasbetbooDeneme bonusu veren sitelermatadorbettarafbetmeritkingbetkanyon twittermarsbahiscasibom7slotsbets10kadiköy travestitarafbetSahabetgrandpashabetSahabetbetturkeyxslotholiganbetholiganbetThesakultahodeonbetbettiltbaywingoldenbahisinterbahismeritkingmarsbahisCasibommarsbahisbets10bets10ultrabetholiganbetimajbetbelugabahisbetasusbetvolequeenbetlimanbetinterbahiskalebetrestbetartemisbet