Սամցխե-Ջավախեթում եղանակի փոփոխություն է սպասվում
Այս շաբաթ Սամցխե-Ջավախքում ջերմաստիճանը կբարձրանա, որոշ մունիցիպալիտետներում սպասվում է թույլ անձրեւ: Ախալցիխեում հունիսի 7-ին հիմնականում արևային օր է կանխատեսվում։ Ցերեկը պետք է սպասել 24, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ էլ ջերմաստիճանը կբարձրանա։ Ախալքալաքում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կհասնի 28 աստիճանի, իսկ գիշերը սպասվում է 18 աստիճան տաքություն։