Լուրեր
Ախալցիխեում պայթյունի պատճառով մեկ ընտանիք տեղափոխվել է հյուրանոց
Ախալցիխեի Թամարաշվիլի փողոցում, «Սմարթ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառով, մեկ ընտանիք քաղաքապետարանի որոշմամբ տեղափոխվել է հյուրանոց։
Տեղափոխման պատճառը ուժեղ պայթյունի հետևանքով «Սմարթ»-ի շենքի մոտ գտնվող տան պատուհանների կոտրվելն էր։
«Այս ցրտին նրանց այդպիսի տանը թողնել չէինք կարող, կմրսեին», – լրագրողներին հայտնել է Ախալցիխեի քաղաքապետի տեղակալը։
Իլիա Զարդիաշվիլու խոսքով, ներկայումս ընթանում է իրավիճակի ուսումնասիրությունը, և տուժածներին օգնություն կտրամադրվի դրանից հետո։
Թամարաշվիլի փողոցում «Սմարթ»-ի շենքի երկրորդ հարկում պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես 23:00-ի սահմաններում, երբ շենքում մեկ մարդ էր գտնվում։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Սմարթ»-ում տեղի ունեցած պայթյունը պոկել է շենքի մետաղական կոնստրուկցիաները և ցրել դրանք հարակից փողոցներում, ինչի հետևանքով տեղացիների բնակելի տների դռներն ու պատուհանները վնասվել են։
Տեղացիների վարկածով, պայթյունի պատճառը դարձել է սուպերմարկետի երկրորդ հարկում գտնվող ջրի տաքացուցիչը։
Դեպքի հետևանքով վնասվել են նաև էլեկտրաէներգիայի լարերը։
Տեղում ընթանում են հետաքննական աշխատանքներ։
გააზიარეთ :