«Զումեր» խանութի գողության փաստով կասկածյալներին ձերբակալել են
Ոստիկանությունը Ախալցիխեում խանութի գողության դեպքը բացահայտել է: Պաատա Նաթենաձեի փողոցում գտնվող «Զումեր» տեխանիկաների խանութը կողոպտել են հուլիսի 15-ին:
Մեղադրյալները 2 անչափահասների հետ միտումնային գողություն են կազմակերպել, թալանելով Ախալցիխեի տեխնիկաների խանութ «Զումերը»:
Հանցագործությունը նախատեսում է պատիժ 6-10 տարի ազատազրկմամբ:
Դեպքի վայր գնալուց աշխատակիցներին հանդիպել է կոտրված դուռը և թալանված խանութը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:30-3:00-ի սահմաններում: Մենեջերը պատմում էր, որ անվտանգության համակարգի միացումից հետո ոստիկանները անմիջապես ներկայացել են դեպքի վայր, սակայն հանցագործներին հաջողվել է իրեր գողանալ:
Ներքին Գործերի Նախարարությունը հետաքննությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերվում է գողությանը: