«Վիճաբանություն Մկոյանների և Պետրոսյանների միջև»,- Տեղացիները Ախալքալաքում կրակոցի մասին
Ախալքալաքում հնչած կրակոցները կապված են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են դեպքի վայրից:
«Ալիք մեդիայի» տեղեկություններով՝ պատգամավոր Հենզել Մկոյանը՝ եղբոր հետ գտնվել է իր բնակելի տան մոտ, որի հարակից տարածքում է գտնվում նաև Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող «Գոլդ» սրճարանը, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում:
Մեզ հետ զրուցած ականատեսները նշում են, որ կրակողը հենց ինքը՝ Հենզել Մկոյանն է եղել: «Ալիք մեդիան» կապ է հաստատել ներքին գործերի նախարարության հետ՝ պաշտոնական տեղեկություն ստանալու համար, սակայն դեռևս արձագանք չկա, իսկ Հենզել Մկոյանը և Սամվել Պետրոսյանը չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Այս պահին դեպքի վայրում ոստիկանություն է մոբիլիզացված: