Նինոծմինդայում վթարից տուժած կինը մահացել է
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրաջալար գյուղի մոտ, գնացքի և մարդատար մեքենայի բախման արդյունքում տուժած կինը մահացել է: Ըստ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ղեկավարի, անհետաձգելի վիրահատությունից հետո կնոջը տեղափոխել էին Թբիլիսի: Մինչև կլինիկա հասնելը, ճանապարհին նա մահացել է:
«Տղամարդուն տեղափոխեցինք Թբիլիսի, նրա առողջական վիճակը ծանր է, իսկ կինը ճանապարհին մահացավ»,- հայտարարում է «9-րդ ալիքին» Ալեքսանդրե Թորոյանը:
Կնոջը շտապ վիրահատել էին Ախալքալաքի հիվանդանոցում: Նա ուներ երիկամների վնասվածք և ուժեղ արյունահոսություն:
Տուժած տղամարդուն Ղուդուշաուրիի կլինիկա տեղափոխել են Հունվարի 19-ին: Ինչպես նշում են բժշկական հաստատությունում, տղամարդու առողջական վիճակը կայուն ծանր է:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրաջալար գյուղի մոտ, երկաթգիծը ձյունից մաքրող գնացքը բախվել է թեթև մարդատար մեքենային, որում գտնվում էին մինչև 40 տարեկան ամուսիններ: