Անցած գիշեր Վրաստանում գրանցվել է 7 երկրաշարժ
Անցած գիշեր Վրաստանում 7 երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը տարածում են Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտը և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Նրանց տվյալներով՝ առաջին երկրաշարժը (6,2 մագնիտուդով) տեղի է ունեցել Դմանիսիում՝ Սամեբա գյուղի մոտ, Թբիլիսիի ժամանակով 22:25-ին։ Նույն տարածքում երեք րոպեում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդով երկրաշարժ։
3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սամցխե-Ջավախքում ժամը 22:30-ին:
Երկրաշարժը Սամեբա գյուղի մոտակայքում գտնվող Դմանիսի քաղաքում 22:35-ին կրկնվել է երրորդ անգամ։ Ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։
Փետրվարի 14-ին՝ ժամը 00:14-ին, վրաց-հայկական սահմանին 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ժամը 03:35-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Առաջին երկրաշարժի ժամանակ Դմանիսի գյուղում տան պատը փլուզվել է: