Ախալցիխեում կանցկացվի ցույց՝ ի աջակցություն Ուկրաինայի
Ախալցիխեում կանցկացվի ցույց՝ ի աջակցություն Ուկրաինայի: Նախաձեռնությունը սոցցանցում հնչեցրել է տեղացի Նիկոլոզ Բեգիշվիլին։
Հանրահավաքը կանցկացվի ժամը 18:00-ին Շոթա Ռուսթավելիի հուշարձանի հարևանությամբ, ցույցին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հուզված են Ուկրաինայում զարգացող իրադարձությունների պատճառով և ում համար անընդունելի են Ռուսաստանի գործողությունները։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և տեղի է ունեցել / շարունակվում է Վրաստանում, բացարձակապես անընդունելի է: Ռուսաստանը ներխուժող և բռնի պետություն է: Այդ իսկ պատճառով այսօր ժամը 18:00-ին Ախալցիխեում, Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ախալցխացիները հավաքվում են համերաշխություն հայտնելու Ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Նիկոլոզ Բեգիշվիլին։