Հրդեհի հետեւանքով վիրավորվել է Համբարձում Բաբոյանը
Ախալցիխեում Բարաթաշվիլի փողոցում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ՝ Համբարձում Բաբոյանը։ Թեթև այրվածքներ է ստացել նաև նրա կինը։ Այս պահին Բաբոյանը գտնվում է «Էվեքսի» կլինիկայում: Սակրեբուլոյի անդամը միջադեպը չի մեկնաբանում։ Տեղեկություն չի տրամադրում նաեւ բուժհաստատությունը։
Բարաթաշվիլի փողոցում գտնվող Բաբոյանի տանը հրդեհը բռնկվել է ժամը 11:20-ի սահմաններում։ Հրդեհը տարածվել է երկրորդ հարկում: Այս պահին կրակը մարվել է։ Դեպքի վայրում են աշխատում հրշեջ ծառայության խմբերը։
Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ։ 2020 թվականի նոյեմբերին այրվել էր Համբարձում Բաբոյանի մեքենան: Նման դեպք տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ տեղի էր ունեցել պայթյուն։ Արդյունքում վնասվել էր նրա ավտոմեքենան։