Բորջոմիում, Էրեկլեի անվան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել: Միջադեպը գրանցվել է հունվարի 22-ի ուշ գիշերը։ Արդյունքում երեք բնակարան է այրվել:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պահին երկհարկանի շենքում միայն մեկ ընտանիք էր գտնվում։ Ինչ վերաբերում է մյուս երկու բնակարաններին, դրանց սեփականատերերը Բորջոմիում չեն բնակվում, ուստի հրդեհի պահին տները փակ էին։
Ինչպես tv9news.ge-ին Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում հայտնել են, հրդեհի հետևանքով հասցված վնասի գնահատումն արդեն սկսել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները։
Թե ինչն է դարձել հրդեհի առաջացման պատճառ, այս փուլում դեռևս անհայտ է։ Հետաննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որն առնչվում է գույքի վնասման կամ ոչնչացման հետ։