Ախալցիխե–Նինոծմինդա ճանապարհին երթևեկությունն արգելված է
Ախալցիխե–Նինոծմինդա և Ախալքալաքի–Կարծախ ճանապարհներին կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի շարժը արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ինտենսիվ ձյան և բքի պատճառով, միջազգային նշանակության Ախալքալաքի–Կարծախ ավտոճանապարհին և Ախալցիխե–Նինոծմինդա ճանապարհին ժամանակավորապես սահմանափակվում է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը, մինչդեռ մնացած բոլոր տիպի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է», – նշված է վարչության հաղորդագրության մեջ։