«Մենք ռուսական ագրեսիայի դասեր չենք քաղել»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը New York Times-ին ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ և չի դառնա:
«Սա ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ և չի դառնա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա։
Միաժամանակ, նրա խոսքով, այժմ ավելի քան 20 երկիր Ուկրաինային օգնություն է ցուցաբերում պաշտպանության ոլորտում։
«Հունվարին Միացյալ Թագավորությունը եվրոպական այն սակավաթիվ երկրների թվում էր, որոնք պաշտպանական օգնություն ուղարկեցին Ուկրաինային: Այժմ ավելի քան 20 երկիր մասնակցում է այդ ջանքերին», - հայտարարել է նա: