Ախալցիխեում բնակվող 55-ամյա կինը համայնքի օգնության կարիքն ունի
Ախալցիխեում բնակվող 55-ամյա կինը հասարակության օգնության կարիքն ունի։ Այս մասին տեղեկացնում է քաղաքացիական ակտիվիստ Թամար Թումանիշվիլին սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով, կինը, ով միայնակ է ապրում, ամուսնու մահից հետո կորցրել է տունը և այժմ բնակվում է մի վայրում, որտեղ չունի ոչ ջեռուցում, ոչ սնունդ։ Կինը մի քանի անգամ ինսուլտ է տարել, ինչի հետևանքով չի կարողանում քայլել։
«Նրա տանը չկա ջեռուցում, սնունդ, անհրաժեշտ դեղորայք։ Նա ունի սոցիալապես անապահովի կարգավիճակ, և նրա համար սնունդ են բերում «անվճար ճաշարանից», որը հազիվ թե բավարարի օրական մեկ կամ երկու անգամ։ ՀԿ-ի օգնությամբ փորձում ենք հնարավորինս շուտ ապահովել նրան տնային խնամքի ծառայություններով, սակայն մինչ այդ մեզ անհրաժեշտ են դեղորայք, սնունդ, սայլակ՝ շարժվելու համար, ջեռուցման սարք և այլն։
Իմ ունեցած ռեսուրսներով վաղը կփորձեմ նրան տրամադրել առաջին անհրաժեշտության սնունդ։ Եթե որևէ մեկը ցանկանա օգնել, ստորև ներկայացնում եմ իմ հաշվեհամարը. միասին մենք կարող ենք շատ լավ գործեր անել։
Վրաստանի բանկ՝
GE55BG0000000161889425
Ստացող՝ Թամար Թումանիշվիլի»,- գրում է Թամար Թումանիշվիլին սոցիալական ցանցերում։