Ռուսական ուժերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի վրա
Ռուսական ուժերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի Կիրովոգրադի շրջանի վարչական կենտրոն Կրոպիվնիցկի քաղաքի վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ տուժել է տասը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Մի քանի թաղամասերում տուժել են բնակելի շենքեր։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ սա ամենազանգվածային հարձակումն էր քաղաքի վրա պատերազմի սկզբից ի վեր։ Ռուսական ուժերը Կրոպիվնիցկիի վրա հարձակումն իրականացրել են Շահիդ անօդաչու թռչող սարքերի միջոցով։